2100 թ. մոտ միջին նորվեգացին կապրի մոտ 100 տարի: Այդպիսի տվյալներ է հրապարաել երկրի Կենտրոնական վիճակագրական բյուրոն:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, երկրում տղամարդկանց կյանքի երկարակեցությունը կավելանա 2011-ին 79-ից 2100-ին հասնելով 90-ի: Կանանց մոտ, համապատասխանաբար 83-ից 2100-ին կհասնի 93-ի:
Ընդ որում, լավագույն սցենարը ենթադրում է, որ տղամարդիկ պետք է ապրեն 93 տարի, իսկ կանայք 96: Գիտնականները կանխատեսում են նաև երկրի բնակչության թվի աճ, որն այժմ կազմում է շուրջ 5 միլիոն: Նրանց հաշվարկներով, 2100 թվականին աշխարհում կլինի շուրջ 8 միլիոն նորվեգացի: Դեպքերի լավագույն ընթացքի դեպքում, երկրի բնակչությունը կաճի հասնելով 13 միլիոնի:
Փորձագետները միևնույն ժամանակ այսպիսի զարգացում են կանխատեսում եթե ներգաղթի տեմպերը շարունակեն բարձր մնալ և ծնելիության բարձր ցուցանիշը հնարավոր լինի ոչ միայն պահպանել, այլև ավելացնել:







































