«Աժ բուֆետում երեկ անշլագ էր: Մեծ ընդմիջման ժամին այստեղ այնքան նախարար, պատգամավոր, լրագրող էր մտել, որ մեծ հերթ էր գոյացել»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Մի քանի րոպեում բուֆետում գտնվողները մաքրազարդեցին ուտեստների ողջ տեսականին, և մի քիչ ուշացածների համար բան չմնաց: Բայց մինչ այդ, երբ դեռ ուտելիքի որոշ մնացորդներ էին երևում, Էլ մաքուր ափսե, դանակ, պատառաքաղ չէր մնացել: Ոմանք ստիպված էին ձեռքով ուտել, ոմանք մեկանգամյա օգտագործման ափսեներ գտան: Նկատենք, որ խորհրդարանի բուֆետում երբեք այսպիսի բան չէր եղել»:






































