Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը գրանցվել է Twitter սոցիալական ցանցում՝ @RKadyrov անվամբ: «Սոցիալական ցանցում գրանցված այլ հասցեների հետ երկրի ղեկավարն առնչություն չունի»,-ասված է չորեքշաբթի օրը երկրի կառավարության պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:
Ընդամենը մեկ ժամվա ընթացքում, Կադիրովին սկսել է հետևել մոտ 200 օգտատեր, իսկ ուշ երեկոյան նրանց թիվը հասել է երեք հազարի: Եվ դա այն դեպքում, երբ Կադիրովն ընդամենը երկու գրառում է կատարել`ծանուցել է առաջիկայում երիտասարդության հետ հանդիպման մասին և որ երեկոյան պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին:
Երկրի ղեկավարի մամլո ծառայությունը Интерфакс-ին տեղեկացրել է, որ Կադիրովը մտադիր է կանոնավոր գրառումներ կատարել իր միկրոբլոգում՝ «որքանով դա նրան կհաջողվի անել՝ կախված կլինի Չեչնիայի նախագահի խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկից:»









































