Ավստրիայի կենտրոնական բանկը զգուշացրել է, որ կառավարության կողմից միջոցները չափազանց ուժեղ տնտեսելը վտանգավոր է։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Կենտրոնական բանկի ղեկավար Էվալդ Նովոթնիի խոսքերով՝ խնայումը բերում է աշխատատեղերի կրճատման, ինչն էլ իր հերթին պոպուլյար է դարձնում ռադիկալ գաղափարախոսությունները:
Նովոթնին, որպես օրինակ, նշել է 20-30-ական թվականների Գերմանիան, երբ նմանատիպ գործողությունները գործազրկության կտրուկ աճին ու հասարակության ռադիկալիզամանն են հանգեցրել:
ԵՄ մյուս անդամներից ժամանակակից Գերմանիան խիստ տնտեսական մեթոդի կողմնակիցն է` Եվրոպայում շարունակվող ճգնաժամի դեմ պայքարում:
Միաժամանակ նման քաղաքականությունն ընդունելի չէ ընտրողների համար հատկապես այն երկրներում, որոնք առավել շատ են տառապում ճգնաժամից: Մասնավորապես, Հունաստանում ձայների մեծ մասը հավաքել են այն կուսակցությունները, որոնք համաձայն չեն Աթենքի կառավարության տնտեսվարման հետ:










































