Saturday, 27 06 2026
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում

Կառավարության ծրագիրն ավելի քիչ հավակնոտ է. ինչպե՞ս կքվեարկի ԲՀԿ-ն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը:

– Կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը հաստատվել է գործադիրի կողմից և այսօր ներկայացվել է Ազգային ժողովի ուշադրությանը: Ինչպե՞ս կգնահատեք ծրագիրը, ի՞նչ առավելություն և թերություն ունի այն:

– Այնտեղ կան բացատրություններ, որ բավականին քննադատելի են: Իհարկե, լավ մտքեր, լավ գաղափարներ նույնպես կան, բայց բավականին կետերով այս ծրագիրը զիջում է կառավարության 2007-2012թթ. գործունեության ծրագրին: Ինչո՞ւմ է նահանջը. անցած հնգամյակի համար ընդունել էին տարեկան 8-10% տնտեսական աճ, հիմա ցուցանիշը նվազեցրել են 5-7%-ի, կամ նախկինում պետք է ամեն տարի ներդրումների 10% աճ լիներ, որ չի եղել: Նախատեսված էր, որ աղքատությունը 25%-ից պետք է իջներ 12%-ի, իսկ հիմա բարձրացել է 35.6%, ծայրահեղ աղքատները` 1.6-ից մինչև 3%: Այսինքն՝ մոտ 98 հազար մարդ ծայրահեղ աղքատ է Հայաստանում: Նոր ծրագրով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճը տարեկան նախատեսել են 0.3-0.4%, որը 10 տարի շարունակ նույնն է, բայց պարզ չի` այդ տեմպը պահպանվում է, թե ոչ, և այլն: Հիմնականում այստեղ նորն այն է, որ գաղափարախոսություն են դրել` տնտեսական աճից անցում կատարել տնտեսական զարգացման, բայց իրենք նախորդ 5 տարվա ծրագրում առկա 5 գերակայությունները` կայուն տնտեսական աճի ապահովում, տարածքների համաչափ զարգացում, գիտության և կրթության զարգացում, կորպորատիվ մշակույթի ներդրում կառավարման համակարգում կամ արդյունավետ պետական կառավարում, սոցիալական հարցերի լուծում, ներկայում փոխարինվել են ընդամենը 3 գերակայություններով, իսկ նախկին գերակայությունները լղոզվել կամ կորել են և վերաբաշխվել են որպես ենթագերակայություն: Սա բոլորովին ողջունելի չէ:

– Իսկ նոր ծրագրի գերակայություններն ինչքանո՞վ են գերակայություն:

– Նոր ծրագրում դրված են միայն 3 գերակայություններ` առաջինը իրենից ներկայացնում է մրցունակ տնտեսությունը որպես աճի գործոն, երկրորդը ներկայացնում է մարդկային կապիտալի զարգացում և երրորդը` ինստիտուցիոնալ կարողությունների ավելացում, այսինքն` վստահության ավելացում պետական կառույցների, այդ թվում հարկայինի, մաքսայինի և այլ կառույցների նկատմամբ: Այս առումով պետք է ասել, որ նախկին գերակայությունները կորել են: Տրված է, որ պետք է ռեսուրսային ինտենսիվ արտադրությունից անցնենք մտավոր բարձր կարողությունների, ունակությունների, տեխնոլոգիաների, բայց միաժամանակ գիտությանը, որին անցած հնգամյակում նախատեսել էին հատկացնել ՀՆԱ-ի 0.8-1%-ը, այսօր 0.26%-ն է պահպանվում: Այսինքն՝ ամենակարևոր խնդիրը, որ ես տեսա որպես տնտեսագետ, այն է, որ այս աճի զարգացման հիմքում իրենք ռեալ, չափելի քանակական և որակական գործոններ չեն դրել: Օրինակ՝ ասվում է արդյունաբերության այսինչ ճյուղը պետք է զարգանա, բայց ի՞նչ ռեսուրսի հաշվին՝ չկա: Այն, որ իրենք արդյունաբերության ճյուղային զարգացման մասին են խոսում, դա շատ լավ է: Ես ինքս դրա մասին ելույթ եմ ունեցել մեր նախընտրական փուլում: Բայց եթե վերցնում եմ աշխատանքի արտադրողականությունը մեր արդյունաբերության մեջ, թվերը հուսադրող չեն: Այսպես` 2011թ. 992 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք ենք թողարկել, 82 հազար աշխատող կա և 1.6 տրլն դրամի հիմնական արտադրական ֆոնդեր կան: Ստացվում է, որ 1 աշխատողի հաշվով աշխատանքի արտադրողականությունը մինչև 60 հազար դոլար է, իսկ ամսական արտադրողականությունը 2400-2500 դոլար է անում, որը շատ ցածր թիվ է: Գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը մոտ 450 դոլար է կազմում: Ընդամենը: Այսինքն՝ այս գործոններով, որ ունենք նման արտադրական ֆոնդեր, նման արտադրողականություն, խոսել աճի որակի մասին… Մենք չենք կարող, այդ իրականությունը հաշվի առնելով, խոսել աճի մասին:

Կամ գործարար, ներդրումային միջավայրի բարելավման մասին է խոսվում: Մենք 2008-ին ընդունել ենք այդ միջավայրի գերազանցության կենտրոն ծրագիրը, որ կառավարությունն արել է, հիմա նորից բերում են շինթույլտվությունների, կոմունալ ծառայությունների բաժանորդագրման ինչ-որ խնդիրներ են դնում: Կամ 2 ազատ տնտեսական գոտու հարց է դրվում: Շատ, շատ լավ բաներ են գրված, բայց պետք է ցույց տալ թվերով, գործոններով, ուղիներով, թե ոնց է դա կատարվելու: Այսինքն, ես կարծում եմ, որ սա ավելի քիչ հավակնոտ ծրագիր է, քան նախորդ 5 տարվանը: Վերջում իրենք դնում են համաշխարհային ռիսկերի սահմանափակումներ, օրինակ` դոլարի փոխարժեքի փոփոխություն, կամ գունավոր մետաղների գների կտրուկ անկում, որ արդեն առկա է, և այդ դեպքում ռիսկեր են առաջանում: Տեսե’ք, մեզ մոտ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն այսպիսին է` 24-25% լեռնահանքային արդյունաբերությունն է, 22% խմիչքը և սնունդը, 20-22% էլեկտրաէներգետիկան և ջրամատակարարումը: Մնում է 16-17%, այսպես կոչված, դիվերսիֆիկացիայի համար: Այսինքն՝ այս կառուցվածքային իրականությունը մեզ չի խոստանում դրական և արագ արդյունք, որ կարող է ունենանք:

– Հաշվի առնելով, որ կառավարության և ՀՀԿ-ի անցած ծրագրերը չեն իրականացվել, փաստացի դրված թիրախներին չեն հասել, ինչքանո՞վ եք հավանական համարում, որ այս ծրագրի դեպքում, թեկուզև նշաձողն իջեցված է, բայց կհասնեն ցուցանիշներին:

– Ես այնքան էլ հավանական չեմ համարում, որ ծրագիրը կկատարվի, որովհետև վեկտորը չի գնում որակական աճի: Ճիշտ է, վիճակագրական ինչ-որ թվերով աճ ցույց են տալիս, բայց վեկտորի ուղղությունը համեմատական պոզիտիվ որակական էֆեկտի չի գնում: Եթե արմատական համակարգային բարեփոխումներ չկատարվեն, ոչ թե հատվածային, այլ արմատական համակարգային, ես արդյունքը թույլ եմ համարելու առաջիկայում:

– ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեց ՀՀԿ-ի հետ, հնարավո՞ր է, որ այս ծրագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն դեմ քվեարկի:

– Ես չեմ բացառում դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում