Այսօր` հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է News.armeniatv.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Ժամը 13.00-ի սահմաններում Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 21-ամյա Վահե Մովսիսյանը, Արշակունյաց պողոտայում վարելով «Տոյոտա Քեմրի» մակնիշի 93 AR 999 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բազրիքին և հայտնվել մայթում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ։
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1–ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։
Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի








































