Facebook սոցիալական ցանցը դրամական բարեփոխումներ է իրականացնում: Ինչպես տեղեկացնում է Slash Gear-ը, շուտով հնարավոր կլինի հավելվածների գնման համար վճարել ոչ թե վիրտուալ դրամական միավորներով, այլ իրական փողերով: Օգտատերերը կարող են գնման համար վճարել այն արժույթով, որ երկրում ապրում են:
Սոցցանցը ներքին արժույթը՝ Facebook Credits-ը ներդրել է 2009-ին: Կրեդիտներով հնարավոր է գնել վիրտուալ ապրանքներ, վճարել նոր ծառայությունների ու հնարավորությունների համար, ստանալ բոնուսներ սոցիալական խաղերի համար և այլն:
Իրական փողերը վիրտուալով փոխել հնարավոր է նվեր քարտերի, կրեդիտ քարտերի, PayPal վճարումային համակարգի և այլ միջոցների օգնությամբ: Կրեդիտները հասանելի են 15 իրական արժույթներով: Ծառայությունը հավանաբար հասանելի կլինի հուլիսից:








































