ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, դիտել Վ. Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը:
Սունդուկյանցիներն այն մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել են նաև մշակութային համաշխարհային օլիմպիադայի շրջանակում Միացյալ Թագավորությունում անցկացվող համաշխարհային շեքսպիրյան թատերական փառատոնի ժամանակ՝ շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում:











































