Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայրաքաղաքի թթ 39 և 70 միկրոավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 21–ին, օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է բնակչության ներողամտությունը ։








































