Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Facebook սոցիալական ցանցը հնարավորություն է ընձեռում օգտատերերին բաժանորդագրվել հավելվածներին՝ ամսագրերին, օրաթերթերին և խաղերին: Մինչ օրս մարդիկ հնարավորություն ունեին միայն գնել վիրտուալ ապրանքները: Հավելվածների բաժանորդագրությունը հնարավոր կլինի հաջորդ ամսվանից:
Սոցիալական ցանցը կգանձի բաժանորդավճարներից ստացված գումարների 30 տոկոսը: Մնացածը կուղղվի ծրագրավորողների և հավելվածների մշակողների բյուջե:
Ծառայությունը հասանելի կլինի Facebook-ի բրաուզերային և բջջային տարբերակներում:










































