Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալու հետ կապված՝ բանկերն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, քան ապահովագրական ընկերությունները:
Fitch միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանները կարծում են, որ ապահովագրողները կարող են կիսել վնասը ապահովադիրների հետ, և, ընդհանուր առմամբ, նրանք ավելի քիչ կախվածություն ունեն կարճաժամկետ ֆինանսավորումից, քան բանկերը:
Միաժամանակ, բանկերի կայունության վրա դրական ազդեցություն կարող են ունենալ Եվրամիության և Եվրոպական կենտրոնական բանկի պոտենցիալ գործողությունները:
Եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, կամ դրա հնարավորությունը կտրուկ մեծանա, Fitch-ը արժութային բլոկի բոլոր սուվերեն վարկանիշները կուսումնասիրի «բացասական» կանխատեսումներով:







































