Իսրայելի հարավային սահմաններում լարվածությունը ձգձգված բնույթ է ստանում և կարող է երկար ժամանակ շարունակվել: Փաստորեն, հունիսի 25-ին պաշտոնական այցով Իսրայել մեկնող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հայտնվել պաղեստինա-իսրայելական հակամարտության էպիկենտրոնում:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է իսրայելական «Կուրսոր» գործակալությունը, այցի ժամկետի հետ կապված փոփոխություն տեղի չի ունեցել:
Պուտինը հունիսի 25-ին պաշտոնական այցով մեկնում է Իսրայել: Նա պատրաստվում է մի շարք հանդիպումներ անցկացնել Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության ղեկավարության հետ, մասնակցել Նեթանիայում Կարմիր բանակի զինվորներին նվիրված հուշարձանի բացմանը:
Պուտինի անվտանգությունը կհսկեն ինչպես իսրայելցի ոստիկանները, այնպես էլ Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պուտինի անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայից կժամանի 400 մարդ:









































