Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկը արևմտյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցներից մեկում պատմել է, որ իրեն հրավիրել էին Մեքսիկայի մարմնամարզության օլիմպիական հավաքական, երբ ինքը դեռ երեխա է եղել: Սակայն հայրը կործանել է նրա մարզական հավակնությունները:
«Նրանք ցանկանում էին ինձ դարձնել օլիմպիական թիմի մի մասնիկը,- պատմել է Հայեկը,- ես 9 տարեկան էի, հայրս մերժեց նրանց: Համաձայնության դեպքում, ես պետք է տեղափոխվեի Մեխիկո, ապրեի դպրոց-ինտերնատում և օրական 8 ժամ պարապեի: Ես այնպես էի երազում դրա մասին: Հայրս կարծում էր, որ դա ինձնից կխլի իմ մանկությունը, իսկ նա ցանկանում էր, որ իմ կյանքը նորմալ ընթանա»:
Սալման խոստովանում է, որ բացարձակապես չի սիրում զբաղվել սպորտով և կատակում է՝ ասելով, որ «օլիմպիական հիասթափությունները» իրեն մեծապես խոցել են:






































