Thursday, 04 06 2026
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Փախստականների բնակարանային խնդիրները լուծելու համար 50 մլն դոլար է անհրաժեշտ. Գ. Այվազյան

Այսօր Փախստականների միջազգային օրն է: Հայաստանում փախստականների իրավիճակից խոսեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Վերհիշելով պատմությունը` նա ասաց, որ ինչպես 1918 թվականին, այնպես էլ 1988 թվականին Հայաստանը հանդիպեց փախստականների իսկական հեղեղի: Նրա խոսքով` այդ փախստականները պարտք ու պահանջ չունեն Հայաստանից, որովհետև նրանց բոլոր տառապանքների միակ մեղավորը Ադրբեջանի ղեկավարությունն է, որն իսկական ցեղասպանություն իրագործեց սեփական հայ համաքաղաքացիների նկատմամբ:

Ուստի, ըստ բանախոսի, երկրաշարժի արհավիրքից հետո պատերազմի մեջ գտնվող Հայաստանում արվեց հնարավորը ավելի քան կես միլիոն փախստականներին ընդունելու համար, սակայն, նրա համոզմամբ, այդ ամենն անբավարար էր ցեղասպանություն վերապրած մարդկանց սփոփելու ու նրանց առաջնահերթ կարիքները հոգալու համար:

«Նրանց իրավիճակը օրհասական է մնում մինչ օրս՝ չնայած տարիների ընթացքում փախստականների բացարձակ թիվը Հայաստանում նվազել է, նրանց տոկոսային հարաբերակցությունը չի փոխվել և կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության ավելի քան 10%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ աշխարհում է առաջնային տեղերից մեկը զբաղեցնում»,- նկատեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով փախստականների հիմնախնդիրներին Հայաստանում` նա ասաց, որ դրանք երեքն են` քաղաքական, սոցիալ-տնտեսական և իրավական:

Բանախոսի կարծիքով` քաղաքական հիմնախնդիր է ադրբեջանահայերի շահերի ոչ բավարար ներկայացվածությունը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում և վարչական կառույցներում: Իրավական հիմնախնդիր է, ըստ նրա, կարգավիճակի հետ կապված խնդիրները, որոնց շուրջ, իհարկե, շատ հաճախ լինում են տարակարծություններ, ինչն այս մարդկանց կյանքում լրացուցիչ խնդիրներ է հարուցում: Իսկ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրը, բանախոսի խոսքով, հիմնականում բնակարանային հարցն է:

«Փաստորեն, մարդիկ 20 տարուց ի վեր բնակվում են անմարդկային պայմաններում: Խոսվում է, որ այդ հիմնախնդրի լուծման համար 50 մլն դոլարին համարժեք դրամ է պետք, և, բնականաբար, ծիծաղելի է խոսել այդ գումարը չկարողանալ գտնելու մասին: Ծիծաղելի է ասել նաև, թե ադրբեջանահայերը պատրաստվում են Ղարաբաղում կառուցել ինչ-որ քաղաք և 3 մլրդ դոլար ներգրավել դրա համար: Դա անլուրջ է և չի բխում ադրբեջանահայության և՛ հնարավորություններից, և՛ իրավիճակից»,- նշեց բանախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում