Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Արտագաղթը կապված է ոչ թե քաղաքականության, այլ չարության ավելացման հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

– Պարոն Աշոտյան, անգլերեն լեզվի քննությունից հետո դիմորդները և մասնագետները թեստերի խրթին լինելու վերաբերյալ դժգոհություն հայտնեցին: Դիմորդներին այս սթրեսային վիճակներից ազատելու համար լեզվաբան Դավիթ Գյուջինյանն առաջարկում է հրաժարվել ընդունելության քննությունից: Նման միտում կա՞:

– Այս տարվա ընդունելության քննություններն աննախադեպ հանգիստ մթնոլորտում են անցնում: Պարոն Գյուրջինյանի կողմից շեշտված խնդիրը լուծելու համար անցյալ տարի նախարարությունը բարձրաձայնեց կանխատեսելի քննությունների անցկացման գերակայության մասին, որ դիմորդներին չենթարկենք հավելյալ սթրեսների, չհարուցենք մասնագիտական բանավեճեր, չքննարկենք՝ արդյոք առաջադրանքը ուսումնական ծրագրի՞ց էր, թե՞ ոչ: Կարող եմ ասել` մաթեմատիկայի և հայոց լեզվի օրինակով այս մեխանիզմն ապացուցեց, որ աշխատող է: Ծնողները, որոնց ես պարբերաբար հանդիպում եմ, գոհ են մեխանիզմից, քանի որ քննությունները եղել են ավելի կանխատեսելի: Ինչ վերաբերում է քննություններն ընդհանրապես հանելու թեմային, մի քիչ խորամանկություն կա այս ձևակերպման մեջ: Ակնհայտ է, որ բուհ ընդունվելու համար ինչ-որ քննություն պետք է հանձնել: Դպրոցական համակարգում, թե կենտրոնացված կարգով` քննությունները մնում են որպես փորձություն հետագայում կրթություն ստանալու համար: Այո՛, քննությունները պետք է հեշտացվեն, դառնան կանխատեսելի, մաքսիմալ հանգիստ մթնոլորտում անցնեն, չհանգեցնեն լարվածության, մեր երիտասարդների հոգեկան ներաշխարհը չխաթարեն: Մյուս կողմից, անկեղծ խոստովանենք, որ այս տարիների ընթացքում, ինչ ներմուծվել է միասնական քննական համակարգը, այնուամենայնիվ, մենք վերահսկում ենք այդ քննությունները դժվարությամբ: Այսօր, ցավոք սրտի, իրատեսական չենք համարում դպրոցներում անցկացվող քննությունների տոտալ վերահսկողությունը պետության կողմից: Եթե մենք խոսում ենք քննությունների օբյեկտիվության, կոռուպցիոն ռիսկերի բացառման մասին, ապա ակնհայտ է, որ տոտալ վերահսկողությունը տալիս է արդյունք կոռուպցիոն ռիսկերի նվազման տեսակետից, իսկ ապակենտրոնացումը կարող է այս պահին նշանակել դարձ դեպի առավել կոռուպցիոն միջավայր:

Մյուս կողմից` մենք պլանավորում ենք Համաշխարհային բանկի դրամաշնորհի միջոցով նախագծել Հայաստանում համակարգչային, առցանց քննությունների համակարգը, որը թույլ կտա պահել քննությունների օբյեկտիվությունը, անաչառությունը՝ միաժամանակ քննություններ հանձնել տարվա ընթացքում և ստանալ գնահատականներ՝ անկախ ընդունող հանձնաժողովներից, ԳԹԿ-ից և այլն: Այս ուղղությամբ աշխատանքներն այս տարի մեկնարկելու են միջազգային փորձագետների ներգրավմամբ: Շատ պատկերավոր ասած, ուզում ենք ունենալ հայկական TOEFL, GIARI և նման համակարգեր, որոնց ապագան տեսնում ենք, բայց դրա մասին չենք բարձրաձայնում, քանի դեռ ծրագիրը պատրաստ չէ. գերադասում եմ հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքի գոնե մի մասը, ոչ թե միայն գաղափարը:

– Պարոն Աշոտյան, կոռուպցիոն ռիսկերի նվազման մասին խոսեցիք, ուզում եք ասել` հայտնի օլիգարխների, մեծահարուստների երեխաների դեպքո՞ւմ էլ զերծ կմնանք կոռուպցիոն ռիսկից, չնայած արդեն խոսակցություններ կան, որ իրավաբանական ընդունվելու համար տասնյակ հազար դոլարներ են անհրաժեշտ:

– Չեմ ուզում մեկնաբանել բամբասանքները, «մեր աղբյուրները պնդում են, որ» բանաձևը վաղուց իրեն սպառել է: Եթե կան կոնկրետ դեպքեր, մենք շնորհակալ կլինենք, եթե այդ մասին անվանական արձանագրեք, և մեր իրավապահ մարմիններն ընդունեն որպես ահազանգ: Մյուս կողմից` կոռուպցիոն ռիսկերը տարեցտարի նվազում են, իսկ այս տարվա քննություններն աննախադեպ են իրենց օբյեկտիվությամբ: Հարուստի երեխային ոչ ոք չի կարող արգելել քննություն հանձնել: Օբյեկտիվորեն շեշտենք, որ ավելի բարեկեցիկ ընտանեկան պայմաններ ունեցող երեխաները կրթության ավելի լավ հնարավորություններ են ունենում: Այսինքն՝ այստեղ սոցիալական շերտավորվածության խնդիրը իրականում կրթության մատչելիության վրա ազդում է:

– Օրերս կառավարության արտահերթ նիստում հաստատվեց 2012-2017-ին կառավարության ծրագիրը: Շատերն այն նմանեցնում են լավ մոռացված հնին և մեծ հաշվով փոփոխություն չեն ակնկալում: Համամի՞տ եք:

– Եթե այդ կարծիքն անգամ կա, այն չի կարող շատերի կողմից արտահայտվել նախևառաջ այն պատճառով, որ մայիսի 6-ին շատերը վստահության քվե են տվել ՀՀԿ-ին և նրա կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկրին», ինչի արդյունքում մենք կազմել ենք խորհրդարանական մեծամասնություն, որի հիման վրա կազմվել է կառավարություն, որը իր հերթին ներկայացնում է գործունեության ծրագիրը: Պետք է ասեմ, որ փոփոխությունների կարիք զգում ենք բոլորս, փոփոխությունների հրամայական քաղաքական օրակարգում դրել է ՀՀԿ-ն, որը կառավարության առանցքն է, կազմել է համապատասխան ծրագիր՝ ներառելով ՕԵԿ-ի և այլ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից դրույթներ: Փոփոխությունների խնդիրը «դեմքերի» փոփոխությամբ չի լուծվում, դա դեռևս երաշխիք չէ, որ լինելու են փոփոխություններ, իսկ փոփոխություններ անելու ունակությունը գործող և նախորդ կառավարությունն ապացուցել է: Պետք է խոստովանել, որ իշխանությունները ոչ միայն քննադատության թիրախ են, այլ նախևառաջ աշխատում են, կրթության, տնտեսական համակարգում, մշակույթի ոլորտում, բոլոր համակարգերում առկա են տեղաշարժեր: Արդիականացման խնդիրը դրված է բոլորիս առջև, այն իրականում նյութատեխնիկական խնդիր չէ, այն մտածելակերպային արդիականացման խնդիր է: Նյութատեխնիկականը կարող է լինել, բայց չբերել որևէ արդյունքի, եթե մարդիկ նույն հին մտածելակերպն ունեն և հին իներցիոն սկզբունքով են աշխատում:

– Պարոն Աշոտյան, վերջին տարիներին տարբեր ոլորտների, ինստիտուցիոնալ համակարգի, առաջընթացի մասին խոսեցիք: Այս դեպքում ինչո՞ւ կա երկրի նկատմամբ տոտալ դժգոհություն և համատարած արտագաղթ:

– Պարզունակ սխեմայի մեջ եք փորձում մտցնել ոչ միայն հայ իրականությունը, այլև իշխանավորի կարծիք և ընդդիմախոսություն սխեման: Եթե իշխանավորն ասում է արվել է աշխատանք, արվելու է և նկատելի է, որը կարող եմ և՛ տեքստային լեզվով, և՛ թվերով ասել, դա չի նշանակում, որ իշխանավորը ձեզ ասում է, որ ամեն ինչ լավ է: Իհարկե, շատ հեշտ է լուսաբանել, փորձել իրականությունը մտցնել նախընտրած սխեմաների մեջ՝ սև-սպիտակ, վերև-ներքև, այդ սխեմաները չեն աշխատում, իրականությունը շատ ավելի բարդ և բազմերանգ է: Բացի այդ, արտագաղթի կանխարգելման համալիր ծրագիր է կառավարությունը ներկայացրել: Մյուս կողմից` պետք է խոստովանել, որ արտագաղթի դեմ այսօր պայքարում են գրեթե բոլոր այն երկրները, որտեղից մարդիկ հնարավորություն են ստանում մեկ այլ երկրում աշխատելով ստանալ իրենց համար պատշաճ սոցիալ-կենցաղային պայմաններ: Շատ պարզ է արտագաղթի սխեման. երրորդ աշխարհից դեպի Արևելյան Եվրոպա, դեպի նախկին սովետական երկրներ, Արևմտյան Եվրոպայից արտագաղթ ԱՄՆ, ԱՄՆ-ից արտագաղթ Չինաստան, Սինգապուր: Այսօր մենք խոսում ենք գլոբալիզացված աշխատաշուկայի մասին, ես չեմ արդարացնում, չեմ ասում, որ մենք չունենք պրոբլեմ, պարզապես ամեն ինչ շատ ավելի բարդ է:

– Հայաստանը լքում են Ձեր նշած ուղեղները, մտավոր հատվածը…

– Իրենք լավ կտեղավորվեն գլոբալիզացված աշխատաշուկայում, ավելի շարժունակ են դառնում, բայց նաև ակնհայտ է, որ մեր շատ հայրենակիցներ Ռուսաստանում պատրաստ են անել այն, ինչ այստեղ չեն ուզում անել՝ հող մշակել, անասնապահությամբ զբաղվել: Ես արտագաղթի պատճառների մեջ անպայման կնշեի սոցիալ-հոգեբանական ասպեկտը, մեր կրթության և բարեկրթության ցենզը, չարության ավելացումը, որոնք որևէ կապ չունեն քաղաքականության հետ: Դուք այսօր կարող եք հեշտությամբ գտնել ինտելեկտուալ իշխանավոր և անբարեկիրթ սանձարձակ ընդդիմադիր և հակառակը: Սրանք կատեգորիաներ են, որոնք քաղաքական շրջանակների մեջ չեն տեղավորվում: Չի կարելի ասել, որ եթե իշխանավոր է, սև է, իսկ եթե ընդդիմախոս է, սպիտակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում