ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և համացանցային Amazon.com խանութի ղեկավար Ջեֆ Բեզոսն այսօր կներկայացնեն Kindle ռիդերների համար նախատեսված նոր ծրագիր, որի նպատակը ամերիկյան մշակույթն օտարերկրացիներին ներկայացնելն է։
Ինչպես ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ, այս համագործակցության շնորհիվ ստեղծվում է մի ծրագիր, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհում և կօգնի երիտասարդներին, ուսանողներին և օտարերկրացիներին ծանոթանալու ամերիկյան մշակույթին և հասարակությանը, ինչպես նաև մեծացնելու անգլերենին տիրապետելու հնարավորությունները։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը;








































