Սիրիայում ՄԱԿ-ի միջազգային առաքելության ղեկավար, նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ չնայած Սիրիայում իրավիճակի սրմանը՝ միջազգային առաքելությունը պետք է շարունակի իր գործունեությունը։ Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Նա միաժամանակ զգուշացրել է, որ առաքելության կողմից դիտորդական գործողությունների կատարումը կսկսվի միայն այն ժամանակ, երբ նախագահ Բաշար Ալ-Ասադը և ընդդիմության զինված խմբավորումները հրաժարվեն զինված բախումներից։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մուդը շեշտել է, որ մոտ երեք դիտորդներ, որոնք այս պահին գտնվում են Սիրիայում, բազմաթիվ անգամ ենթարկվել են վտանգի, նրանց մեքենաների վրա կրակ է բացվել։ Միայն վերջին 8 օրերի ընթացքում արձանագրվել է նման 9 դեպք։
Հիշեցնենք, որ Սիրիայում միջազգային առաքելության գործունեությունը սկսվել է ապրիլի 12-ից, սակայն մի քանի օր առաջ Մուդը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցվում է դիտարկումը, քանի որ աճում է լարվածությունը դիտարկվող շրջաններում։









































