Քաղաքաշինության նորանշանակ ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանը, վիրավորված «Երկիր»-ի երեկվա հրապարակումից, զանգահարել է խմբագրություն և հերքում է պահանջել:
«Նա հայտարարեց, որ մեր՝ «նախարարի աթոռն աճուրդով է գնվել» հրապարակումն իրականության հետ որևէ կապ չունի:
«ՕԵԿ-ի առաջնորդը մանդատներն ու պորտֆելները բաշխել է ըստ վաստակի և կատարած աշխատանքի: Ինձ համար հպարտություն է խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, մարդ, ով առանց քոռ կոպեկի ինձ պորտֆել տվեց»,- հայտարարել է նորանշանակ ՕԵԿ-ական նախարարը»,- ապա թերթը հավելում է.
«Խոսելով իր անձի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններում ինքը բավականին աշխատանք է կատարել ՕԵԿ-ի համար»:











































