Adidas–ը չեղյալ է հայտարարել ռետինե սողնակներով սպորտային կոշիկներ վաճառելու ծրագրերն այն բանից հետո, երբ սպորտային կոշիկի նկարը հայտնվել է Facebook սոցիալական ցանցում և հակասական կարծիքների տեղիք տվել:
ABC news-ը հաղորդում է, որ JS Roundhouse Mids անունով սպորտային կոշիկները ենթարկվել են մարդկանց քննադատությանը, ովքեր դրանք «ռասիստական» են անվանել և ասել են, որ կոշիկներն ասոցացվում են ստրկատիրական դարաշրջանի հետ:
Քննադատությունը, սակայն, միանշանակ չէր. լուսանկարը սոցիալական ցանցում դուր էր եկել 38000 մարդու: Բայց դա բավական չէր, որ ընկերությունը չեղյալ չհայտարարի վաճառքը: Ակնկալվում էր, որ կոշիկը խանութներում կհայտնվեր օգոստոսին։










































