ՊԱՍՕԿ աջակողմյան կուսակցությունը պատրաստ է մտնել իշխող կոալիցիայի մեջ: Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդ Էվենգելաս Վենիզելոսը:
Նրա խոսքերով` իշխանության նպատակը պետք է լինի բանակցությունների անցկացումը ԵՄ-ի և ԱՄՀ-ի վարկատուների հետ, որոնք Հունաստանին ֆինանսական օգնություն են ցույց տալիս կոշտ տնտեսական քաղաքականության դիմաց:
«Այս նպատակին մենք բոլոր միջոցներով կաջակցենք»,- ասել է Վենիզելոսը:
ՊԱՍՕԿ-ի համաձայնությունը, որը 33 տեղ ունի խորհրդարանում, ապահովում է մեծամասնությունն աջակողմյան «Նոր ժողովրդավարություն» կուսակցության համար:
Նախատեսվում է, որ այս կուսակցություններին կմիանան նաև «Ժողովրդավարական աջակողմյան ուժերը»: Այս կերպ կոալիցիան 300 մանդատներից կունենա 179-ը:









































