Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին չեղյալ է հայտարարել նախատեսված այցը Ռուսաստան՝ երկրի Գերագույն դատարանի որոշման պատճառով, ըստ որի պաշտոնից հեռացվել է երկրի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին:
Ինչպես հաղորդել է Press TV-ն, Զարդարին պետք է մասնակցեր հունիսի 20-22-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջազգային տնտեսական ֆորումին:
Գերագույն դատարանի նման որոշման համար հիմք է հանդիսացել Գիլանիի դեմ մեղադրանքը, ըստ որի՝ նա խոչընդոտել է Շվեյցարիայի կողմից անցկացվող հակակոռուպցիոն հետաքննությանը:
Բացի այդ, Պակիստանի Գերագույն դատարանը վճռել է, որ Գիլանին այլևս խորհրդարանի պատգամավոր չէ, և Ասիֆ Ալի Զարդարին պետք է «քայլեր ձեռնարկի նոր վարչապետ ընտրելու ուղղությամբ»:









































