Եթե Ռուսաստանը հրաժարվի վարձակալել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, ապա դա չի վնասի ռուսական պետության անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության զորքերի ղեկավար գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն:
«Տվյալ փուլում, եթե մենք նույնիսկ հրաժարվենք այդ կայանից, եթե նման անհրաժեշտություն առաջանա և նման որոշում կայացվի, մենք դա կանենք այնպես, որ չվնասենք մեր պետության անվտանգությանը և պաշտպանությանը: Դա մեր հիմնական նպատակն է»,- ասել է գեներալը:
Նա հստակ պատասխան չի տվել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի ճակատագրի վերաբերյալ:
«Գաբալայի կայանի մասին ես դեռ ոչինչ հստակ չեմ ասի, համապատասխան որոշումներ կկայացվեն և մենք կաշխատենք այդ որոշումներին համապատասխան »,- նշել է Օստապենկոն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը դեռևս կարող է ծառայել Ռուսաստանի շահերին:










































