Բրիտանական դեսպանատունը Երևանում հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է ՄԹ-ի Արտաքին Գործերի և համագործակցության երկրների նախարարությունը և համակարգվում է Բրիտանական խորհրդի կողմից: Չիվնինգի կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը՝ ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետևյալ ոլորտներում`
հակամարտությունների կանխարգելում և լուծում,
հանրային ոլորտի բարեփոխումներ և արդյունավետ կառավարում ՝ համապատասխանեցնելու այն Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին,
մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների և պարտավորությունների իրականացում,
քաղաքացիական հասարակության հզորացում, ազատ/անաչառ ԶԼՄ, ժողովրդավարական կառույցներ և օրենքի գերակայություն:
Թեկնածուի հատկանիշները
Դիմորդները պետք է առաջնորդական և ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ տիրապետում են այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր և ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Թեկնածուները պետք է`
իդեալական թեկնածուն պետք է լինի 25-35 տարեկան, սակայն մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին
արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ,
լինեն Հայաստանի քաղաքացիներ և բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին,
ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրենց ընտրած ոլորտում,
ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ (տես Ընտրության ընթացակարգը),
վերադառնան Հայաստան և աջակցեն երկրի զարգացմանը:
Ինչպես դիմել
Դիմումի ձևն անհրաժեշտ է լրացնել առցանց (https://www.chevening.fco.gov.uk/CheveningApplications/CA_Start.aspx): Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
երաշխավորագիր պաշտոնական ձևաթղթով և/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամիս վաղեմության երկու,
դիպլոմների և դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները,
առողջության վերաբերյալ հայտարարագրման փաստաթուղթը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի փետրվարի 28-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշվի չեն առնվի: Թեկնածուի պարտականությունն է վստահ լինել, որ դիմումի ձևն ամբողջական է:
Ընտրության ընթացակարգը
2011 թվականի մարտի 4-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի դիմորդներն արդեն ընտրած լինեն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի և նրանք կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները տեղի կունենան 2011թվականի մարտի առաջին կեսին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 և ավելի միավոր) 2011թվականի մարտի 19-ին: Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը և հարցազրույցին Երևանում: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2011թվականի մարտի վերջին: Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի գրասենյակ Հռիփսիմե Մանուկյանին 569923 ն.հ 101








































