Մոսկվայում 8 ժամից ավելի է, ինչ շարունակվում են «Վեցնյակի» բանակցություններն Իրանի հետ։
Ինչպես լրագրողներին հայտնել են հանդիպման մասնակիցներից շատերը, այդ թվում՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, իրենք փոխել են իրենց չվերթները:
Ակնկալվում է, որ Իրանի ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի ղեկավար Սայիդ Ջալիլին առանձին հանդիպում է ունենալու չինական պատվիրակության հետ:









































