1986 թ. խաղաղության Նոբելյան դափնեկիր, պրոֆեսոր ու երկու համակենտրոնացման ճամբարներում գտնված Էլի Վիզելը Հունգարիայի կառավարությանը կվերադարձնի բոլոր պետական պարգևները: Վերջինիս խոսքերով` երկրի կառավարությունը վարում է նեոնացիստներին աջակցելու քաղաքականություն: Այս մասին այսօր հայտնում է AFP-ն:
Վիզելին, ով այս տարի դառնում է 84 տարեկան, վրդովեցրել է հունգարական խորհրդարանի նախագահ Լասլո Քյովերի ու երկրի վարչապետ Վիկտոր Օբրանի մասնակցությունը նացիստամետ հունգարացի գրող Յոժեֆ Նյիրոյի աճյունի վերաթաղման արարողությանը:
«Դրա հետ կապված` ես վերադարձնում եմ «Հունգարական հանրապետության Մեծ խաչը», որը ստացել եմ 2004 թ.»,- նշում է Նոբելյան դափնեկիրը:
Հունգարիայի իշխանություններն իրենց հերթին Նյիրոյի պատվին տեղի ունեցածը չեն համարում քաղաքական միջոցառում: