ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկությունները, որ իբր առաջիկա շաբաթներին Ռուսաստանը, Չինաստանը Իրանը և Սիրիան պատրաստվում են ռազմական զորավարժություններ անցկացնել Սիրիայի տարածքում, ճշմարտությանը չեն համապատասխանում: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտնել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները և արաբական հեռուստաալիքները հայտնել էին, որ մոտ ժամանակներն այդպիսի զորավարժություններ են նախատեսվում Սիրիայի տարածքում: Հաղորդվում էր նաև, որ Եգիպտոսը թույլատրել է Սուեզի ջրանցքով 12 չինական նավերի անցնելը:
«Այդ տեղեկությունը ճշմարտությանը չի համապատասխանում: Նման ոչ մի բան չկա և չի կարող լինել»,- ասել է Շաաբանը:










































