Մինչև սեպտեմբեր Հայաստանում քաղաքական գործընթացները որոշ չափով կանգ կառնեն. այս ընթացքում լուրջ զարգացումների և Ռուսաստանի ընդգծված հետաքրքրվածության չարժե սպասել, եթե իհարկե ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Այս պահի դրությամբ չեմ տեսնում որևէ քաղաքական երևույթ, որը կազդի հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա: Կոնկրետ Ռուսաստանի դեպքում պետք է ասել, որ ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ նրա ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է առավելապես Սիրիայի և Իրանի խնդիրների վրա: Հարավային Կովկասն ու, մասնավորապես, Հայաստանը կարծես մղվել են երկրորդ պլան: Եվ եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ՝ կապված ԼՂՀ-ի կամ մեկ այլ խնդրի հետ, ապա մոտ ժամանակներս առանձնակի ուշադրություն ՌԴ-ի կողմից չարժե սպասել»,- ասաց նա:






































