Հայաստանում ռուսակսան ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների թիվը մինչև ընթացիկ տարվա վերջը կրկնակի կավելանա: Այս մասին հաղորդում է Novosti Armenia գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Իգոր Գորբուլին: Նրա խոսքերով, սակայն, բազայի անձնակազմի ընդհանուր թիվը չի փոխվի:
Գորբուլը հայտնել է, որ Գյումրու ռազմաբազայում պայմանագրային զինծառայություն անցնելու մասնագետների հավաքագրումն արդեն սկսվել է: Նրանք ծառայության կանցնեն կրտսեր հրամանատարական կազմի պաշտոններում:









































