Երեկ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում գյուղացիները ջրատարում պարկի մեջ փաթաթված նորածին երեխա են գտել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ առավոտյան հողերը ջրելիս պատահաբար ջրի հոսքը կանգ է առել. «Նորմալ գալիս էր, սկսեց դանդաղել ու միանգամից կտրվեց: Գնացի տեսնեմ՝ ինչ ա եղել: Տոպրակի մեջ փաթաթված տղա երեխա տեսա` պորտալարն էլ դեռ չկտրած: Միանգամից զանգեցի ոստիկանություն»:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ Արմավիրի ոստիկանության քննչական վարչությունը ճշտում է դեպքի մանրամասները:









































