Սիրիայի իշխանությունները պատրաստ են տարհանել քաղաքացիական անձանց այն շրջաններից, որտեղ տեղակայված են հակակառավարական ուժերի խմբավորումները: Այս մասին հաղորդում է սիրիական պետական Sana գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ին:
Անցյալ կիրակի ՄԱԿ-ի դիտորդական խմբի ղեկավար, գեներալ Ռոբեր Մուդը պահանջեց, որպեսզի կողմերը հնարավորություն տան տարհանել խաղաղ բնակիչներին Հոմսից և այլ շրջաններից, որտեղ զինված բախումներ են տեղի ունենում: Ըստ եղած տեղեկությունների՝ այս պահին միայն Հոմսից ռազմական գործողությունների հետևանքով չեն կարողանում դուրս գալ ավելի քան 1000 ընտանիք: «Արտասահմանյն դիտորդների ղեկավարության և տեղի սիրիական իշխանությունների հետ հաստատվել է կապ Հոմսից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար: Սակայն ՄԱԿ-ի դիտորդների ջանքերն իրենց նպատակին չեն հասել զինված ահաբեկչական խմբավորումների ստեղծած խոչընդոտների պատճառով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ Սիրիայի ղեկավարությունն «իր պատրաստակամությունն է հայտնել դուրս բերել խաղաղ բնակիչներին զինյալների շրջափակումից՝ առանց նախնական պայմանների և ցանկացած ճանապարհով»:









































