Փայծախի պատռվածքով երեկ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-32 տարեկան հղի կին, որը գտնվում էր հղիության 9-րդ ամսում: Վիրահատական միջամտությունից հետո կինը մահացել է, քանի որ փայծախը պայթել էր, արյունը լցվել որովայնի խոռոչ:
Վերարտադրողական առողջության, պերինտոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանն «Առաջին լատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը ծննդաբերության հետ կապված չի եղել, նախօրոք որևէ գնահատական տալը սխալ կլինի. «Այժմ ընթանում է դատաբժշկական հետաքննություն, մի քանի օր անց պարզ կլինեն մահվան և փայծախի պատռման պատճառները»:









































