KupiVIP ինտերնետ խանութը Նյու Յորքի NYSE բորսայում առաջիկա երկու տարում կվաճառի իր բաժնետոմսերը: Ինչպես գրում է «Коммерсантъ»-ը, հայտնի բրենդների հագուստի և աքսեսուարների իջեցված գներով վաճառք իրականացնող կայքը մտադիր է բորսային շուկա դուրս գալով՝ 120 միլիոն դոլար շահել:
Բաժնետերերի ներկայացուցիչները պարբերականին հայտնել են, որ դեռևս վաղ է խոսել բորսայում արժեթղթերի բաշխման մասշտաբների մասին: KupiVIP-ը մասնավոր ներդրողներից ստացել է 75 միլիոն դոլար: Գումարի մեծ մասն ուղղվել է Shop Time օնլայն խանութի զարգացմանը, որտեղ թանկ բրենդները կվաճառվեն առանց զեղչերի:
Ներկայում KupiVIP-ը ղեկավարում է համանուն առևտրային հարթակ, ինչպես նաև KupiLuxe.ru ինտերնետ-խանութը: Ընկերության տվյալներով՝ համակարգում գրանցված օգտատերերի թիվը կազմում է 8 միլիոն: KupiVIP-ի բաժնետերերի ծրագրերով՝ առաջիկա 4 տարվա ընթացքում ինտերնտ-խանութների եկամուտը կմոտենա 1 միլիարդ դոլարին:







































