Ամերիկյան հետազոտողները հայտնաբերել են, որ սև շոկոլադը և կակաոյի փոշին հակադեպրեսանտների քանակով գերազանցում են շատ մրգային հյութերին: Այս մասին ասվում է Chemistry Central Journal հայտնի ամսագրում հրապարակված հոդվածում, որը հեղինակել են Hershey ամերիկյան ընկերության հետազոտողները:
Համեմատության համար վերցվել են նռան, լոռամրգի և մի շարք այլ բնական հյութեր, կակաոյի փոշի և սև շոկոլադ: Այս մասին գրում է РИА-Новости գործակալությունը: Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները որոշել են այդ նյութերում հակաօքսիդանտների քանակը: Պարզվել է, որ ամենից շատ հակաօքսիդանտներ պարունակում է կակաոյի փոշին, սակայն նաև պարզվել է, որ տաք շոկոլադի մեջ հակաօքսիդանտների քանակը զգալիորեն կրճատվում է:







































