Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել ԵՄ-ի ու Թուրքիայի միջև գործող վիզային ռեժիմի վերացման ժամկետը: Ակնկալվում է, որ շուտով մեկնարկելու են այդ կապակցությամբ բանակցությունները:
Այդ նպատակով մշակվել է «ճանապարհային քարտեզ», ըստ որի՝ Թուրքիան նախ պետք է կյանքի կոչի հետընդունման մասին պայմանագիրը: Եթե Թուրքիային հաջողվի երեք տարի շարունակ առանց միջադեպերի իրագործել այն, ապա կմեկնարկեն վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները: Միևնույն ժամանակ, վիզային ռեժիմի դյուրացումը կարող է տեղի ունենալ արդեն 2013 թվականին: Իսկ թուրք քաղաքացիները Շենգենյան երկրներում կկարողանան առանց վիզայի շրջել 2018 թվականից սկսած:









































