Արդեն հայտնի է հունիսի 15-ին կայացած «Անգլերեն» առարկայի միասնական քննության արդյունքների միջին միավորը։ Ինչպես «Առաջին լրատվական»֊ի հետ զրույցում տեղեկացրեց ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը, միջին միավորը եղել է 13,2: Ըստ նրա՝ դա բավական բարձր միջին միավոր է։ «Նախորդ տարիներին այս միջինն է եղել՝ 13, 12: Մի քիչ ուշ հայտնի կլինի նաև, թե քանի դիմորդ ինչ միավոր է ստացել և քանիսը չեն հաղթահարել քննության դրական շեմը»,- տեղեկացրեց Գայանե Մանուկյանը։
Հիշեցնենք, որ անգլերենի քննությանը մասնակցելու դիմում-հայտ էին ներկայացրել շուրջ 8173 դիմորդ, սակայն քննությանն իրականում մասնակցել էր 7816-ը, քանի որ քննությանը ներկա չէր գտնվել 357 դիմորդ:









































