Ռուսաստանը պատրաստվում է Արժույթի միջազգային հիմնադրամին տրամադրել 10 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը BRICS անդամ երկրների մինի գագաթնաժողովից հետո։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմն այն կարծիքին է, որ ներկայում խոսքը գնում է «տնտեսական ճգնաժամ ապրող երկրներում լիկվիդայնության մեծացման մասին, ինչը վերացնում է ախտանշանները, սակայն չի բուժում հիվանդությունը։ Հատկացնելով գումարներ՝ Ռուսաստանը հույս ունի, որ հնարավորություն կունենա ազդելու դրանք ծախսելու վրա»,- հավելել է Պեսկովը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը։









































