«Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին, այդ թվում՝ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանին: Վերջինս Էլ խոստացավ աշխատել ավելի արդյունավետ և թափանցիկ»,- գրում է «Երկիր»-ը:
Մինչ Թադևոսյանը կդրսևորի «թափանցիկություն» իր աշխատանքում, «Երկիր»-ը նրա նշանակման մասին մի քանի ուշագրավ մանրամասներ է պարզել:
«Հայտնի Է, որ մամուլը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մի քանի ՕԵԿ-ականի անուն էր շրջանառում: ՕԵԿ-ի մեր ադբյուները հայտնեցին, որ բոլոր այդ մարդիկ, իրոք, եղել են նախարարի պոտենցիալ թեկնածուներ, իսկ Սամվել Թադևոսյանի բախտն է բերել, որովհետև, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով: Ըստ մեր աղբյուրների` նախարարի աթոռի համար հենց Թադևոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը, մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել»:








































