Թուրքական առաջին սպորտային մեքենաներ արտադրող Etox ընկերությունը պատրաստվում է իր մեքենաների էլեկտրականությամբ աշխատող տարբերակը ներկայացնել:
Ընկերության ղեկավար Էրջան Մալքոչը ասուլիսում հայտարարել է, որ էլեկտրամեքենան կկարողանա մինչև 120 կիլոմետր/ժամ արագություն զարգացնել և մինչև 250 կիլոմետր տարածություն անցնել մի լիցքավորումով: Մեկ լիցքավորման ընթացքում մոտ 10 դոլարի էներգիա է հարկավոր:
Ներկայումս մեքենայի էլեկտրական շարժիչի ստեղծման վրա աշխատում է միանգամից 4 ընկերություն: Մեքենայի նախատիպը պատրաստ է լինելու առաջիկա 3 ամիսների ընթացքում, իսկ արտադրության ժամանակ դրա գինը կտատանվի 19-ից 22 հազար դոլարի սահմաններում:
Etox-ն առաջին անգամ իր սպորտային «սուպերքարը» ներկայացրել է 2007-ին: