Ինչպես հաղորդում է Mailonline-ը, երկու նոր տեսակի վիրուսներ են հայտնաբերվել, որոնք առանց ցանցահենների միջամտության դրամներ են շորթում բանկերից:
Ինչպես նշում են Trend Micro ճապոնական կազմակերպության հետազոտողները, SpyEye և Zeus հայտնի ծրագրերի վերջին տարբերակների օգնությամբ արդեն 13000 եվրո է գողացվել բանկերից:
Հարձակումները տեղի են ունեցել գերմանական, իտալական և անգլիական ֆինանսական ընկերությունների վրա: Ինչպես հաղորդում է Trend Micro կազմակերպության փոխնախագահ Քելլերմանը, եվրոպական բանկերն ավելի հզոր պաշտպանական համակարգ ունեն, քան ամերիկյանը, և ակնհայտ է, որ հարձակում լինելու է նաև Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:
Սակայն ԱՄՆ-ում ֆինանսական ընկերությունները, ի տարբերություն եվրոպականի, դեռ անցած տարվա հունիսից ունեն մշակած ավելի հզոր համակարգ` ցանցահենային հարձակումներից պաշտպանվելու համար:









































