«Կանադացի հոգեկան հիվանդ» Լուկա Ռոկո Մանյոտան Գերմանիայից արտաքսվել է հայրենիք։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Լուկա Ռոկո Մանյոտան հունիսի 18-ին Բեռլինից տեղափոխվել է կանադական զինվորական ինքնաթիռ։ Կանադա ժամանելուց հետո նա կհանձնվի Մոնրեալի ոստիկանությանը»,– հայտարարել է Կանադայի գլխավոր դատախազ Ռոբ Նիքոլսոնը:
Մանյոտան կասկածվում է մայիսի 25-ին իր սիրեկան, չին ուսանող Լին Յունյային սպանելու և անդամահատելու մեջ։ Յունյայի մարմնի մասերը նա նետել էր կանադական քաղաքական կուսակցությունների գրասենյակներում:
Սպանությունից հետո, ինչպես պարզվել էր, Մանյոտան մեկնել էր Եվրոպա: Հունիսի 4-ին «կանադացի հոգեկան հիվանդը», ում հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարվել, Բեռլինի ինտերնետ-սրճարաններից մեկում ձերբակալվել էր:









































