Louis Vuitton-ը պարտվել է Warner Brothers ստուդիայի դեմ պայքարում, որին մեղադրում էր The Hangover: Part II ֆիլմում իրենց պայուսակի էժանագին կրկնօրինակն օգտագործելու համար:
Daily Mail-ը գրում է, որ Louis Vuitton-ը դատական հայցը ներկայացրել էր այն ժամանակ, երբ տեսել էր, որ ֆիլմում օդանավակայանի կադրում օգտագործվում է իրենց բրենդին պատկանող ճամպրուկը, որը, սակայն, ընկերության հաղորդմամբ՝ ընդամենը կեղծ կրկնօրինակ է և արտադրվել է չին-ամերիկյան Diophy ընկերության կողմից, որը ստեղծում է բրենդային հագուստների և աքսեսուարների կրկնօրինակներ:
Louis Vuitton-ը պնդում էր, որ կեղծ օրինակի օգտագործումը կարող է շփոթություն առաջացնել իրենց հաճախորդների մոտ, սակայն ԱՄՆ-ի շրջանային դատարանը վճռել է, որ ստուդիան չպետք է պատասխանատվություն կրի դրա համար:









































