Հնէաբանն ասում է, որ հայտնաբերել է Ավստրալիայում քարանձավային արվեստի ամենահին նմուշը, որը նաև աշխարհի ամենահին նմուշներից մեկն է: Հաղորդվում է, որ արվեստի գործը 28000 տարվա հնություն ունի:
Նոր հայտնագործության մասին տեղեկատվություն կհրատարակվի Journal of Archaeological Science ամսագրում:
Foxnews-ը հաղորդում է, որ Հարավային Քուինսլենդի համալսարանի հնէաբան Բրյուս Բարքերն իր հայտնագործության մասին հայտնել է երկուշաբթի օրը: Նա նաև ասել է, որ ժայռաբեկորը հայտնաբերել է անցած տարի, բայց կարողացել է դրա տարիքը որոշել միայն այս տարի՝ Նոր Զելանդիայի Waikato համալսարանում:










































