Վրաստանն ինը երկրներում կունենա նոր դեսպաններ: Ինչպես հաղորդում է Trend-ը, նախագահը երկուշաբթի օրը խորհրդարանին ներկայացրել է դեսպանների թեկնածուներին:
Բելառուսում Վրաստանի գործերի հավատարմատար Դավիթ Քոթարիան կդառնա դեսպան այդ երկրում: Իսպանիայի հավատարմատար Իրակլի Կուրաշվիլին` Շվեյցարիայի դեսպան, Արգենտինայում Վրաստանի դեսպան Ալեքսանդր Լացաբիձեն ներկայացվել է Կանադայում դեսպանի պաշտոնի համար: Արգենտինայում դեսպանի պաշտոնի համար ներկայացված է Վրաստանի ԱԳՆ Ամերիկայի դեպարտամենտի տնօրեի տեղակալ Գելա Սեղնիաշվիլին:
Բացի այդ, նախագահը Եթովպիայում դեսպանի պաշտոնի համար ներկայացրել է Վախթանգ Ջաոշվիլուն, Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Բեկի Դվալիին, Ինդոնեզիայում` Զուրաբ Ալեքսիձեին և Թուրքիայում` Զուրաբ Պատարաձեին:








































