Ս.թ. փետրվարի 2-4-ը Մոսկվայում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների խաղաղապահ գործողությունների համար պատասխանատու պաշտոնյաների խորհրդակցություններ, որոնց մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմավորման խնդիրները, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից համապատասխան համատեղ գործողություններ իրականացնելու, զորավարժություններ նախապատրաստելու և անցկացնելու հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ս.թ. մայիսին կայանալիք ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի` գումարտակի մակարդակով մարտավարական զորավարժություններին հրավիրել նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի և անդամ պետությունների ներկայացուցիչներին` զորավարժությունների ընթացքին հետևելու և անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար: