Ս.թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԳԴՀ դեսպանը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը և գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների կողմից 2010 թ.-ից Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ դեսպանին հայ-գերմանական պաշտպանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: