Հունիսի 17-ին տեղի ունեցած Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները Եվրոպային թույլ կտան հանգիստ նայել Եվրոգոտու ապագային: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:
Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների 99.91 տոկոս հարցաթերթիկների հաշվարկը ցույց է տվել, որ երկրում հաղթել է կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը, որը 300 տեղանոց խորհրդարանում կունենա 129 տեղ (29.66 տոկոս): Վերջիններս հանդես էին գալիս Հունաստանի`եվրոգոտում մնալու օգտին:
«Ես շատ գոհ եմ քվեարկության արդյունքներից, որոնք կարևոր ազդակ են Եվրոպային: Դրանք ցուցադրում են, որ անգամ դժվարին պայմաններում հույն ժողովուրդը գիտակցում է ԵՄ կարևորությունը»,- իտալական ԶԼՄ-ները մեջբերում են G20-ի ժամանակ ելույթ ունեցած Մոնտիի խոսքերը:
Իտալիայի վարչապետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հունաստանում կձևավորվի ուժեղ կառավարություն, որն ի վիճակի կլինի կատարել ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունները:









































