Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմս դե Մեզիերը վաղը եռօրյա այցով ժամանելու է Թուրքիա: Այդ մասին հայտարարել է Անկարայում Գերմանիայի դեսպանատունը:
Իր թուրքական այցի շրջանակներում Մեզիերը հանդիպելու է իր թուրք գործընկեր Իսմեթ Յըլմազին: Հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տալու: Ակնկալվում է, որ Մեզիերը ելույթ կունենա Միջին Ասիայի տեխնիկական համալսարանում:







































