CNN Türk -ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Գազիայնթեփ քաղաքում ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպության դեմ իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 մարդ:
Հանրապետական դատախազի պահանջով Ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը գործողություններ է սկսել այն անձանց նկատմամբ, որոնց կասկածում են Աֆղանստանում ու Պակիստանում հակամարտող կողմերին կենդանի ուժի ու նյութական միջոցների ապահովման մեջ:
7 վայրերում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթղեր ու արգելված գրականություն, առգրավվել են կասկածյալների համակարգիչները:








































