Այս տարի ևս, ինչպես 2011թ., ՌԴ բանակ չեն զորակոչվի Հյուսիսային Կովկասի շրջանների նորակոչիկները: Այս մասին այսօր RIA Novosti-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Հյուսիսային Կովկասի բնակիչների զորակոչը ռուսական բանակ ժամանակավորապես դադարեցվել էր 2011թ.: «Այս տարի պաշտպանության նախարարությունը չի իրականացնի ինչպես Հյուսիսային Կովկասի բնակիչների, այնպես էլ Ռուսաստանի տարբեր շրջաններում բնակվող ու ծագումով կովկասյան հանրապետություններից անձանց զորակոչը բանակ», – ասել է գործակալության զրուցակիցը:
2012թ. գարնանային զորակոչի ժամանակ ծրագրվում է ռուսական բանակ ուղարկել 156 հազար նորակոչիկ:








































