ԱՄՆ ռազմաօդային ուժերի Х-37В ուղեծրային անօդաչու թռչող սարքը փորձնական թռիչք է իրականացրել և բարեհաջող վայրէջք կատարել Վանդերբերգի բազայում (Կալիֆոռնիա): Х-37В-ն ուղեծիր է արձակվել 2011 թ. մարտի 5-ին, սակայն նրա նպատակի և 469 օր տևած թռիչքի ընթացքի մասին տեղեկությունը զինվորականները գաղտնի են պահում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ենթադրվում է, որ ստուգվել են բորտային համակարգերը, պահեստային արևային պանելները և այլ սարքավորումներ: Սա արդեն ուղեծրային անօդաչու սարքի երկրորդ փորձարկումն է: Առաջինը տևել է 2010 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր, երբ զինվորականները փորձարկում էին սարքի կորպուսի արտաքին ծածկը: Այժմ Boing ընկերության ինժեներները պատրաստվում են երրորդ արձակմանը: Հնարավոր է՝ այն իրականացվի արդեն այս աշնանը:







































